Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց

Մանրամասներ
ա

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքում։

Նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիները կարող են վտանգված լինել Իրանում, ինչը պայմանավորված է հնարավոր ձերբակալությունների, հարցաքննությունների կամ նույնիսկ տևական ազատազրկման բարձր հավանականությամբ։ Ընդ որում՝ առավել մեծ է վտանգը միաժամանակ և՛ Գերմանիայի, և՛ Իրանի քաղաքացություն ունեցողների համար։

ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ ոչ վաղ անցյալում Իրանում օտարերկրյա քաղաքացիների կամայական ձերբակալությունների բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

«Եղեք շատ զգույշ և խուսափեք լայնածավալ ցույցերից ու մարդկանց կուտակումներից», - ասված է հայտարարության մեջ։