Apple-ը ցածր պահանջարկի ֆոնին 40%-ով կրճատել է iPhone 14 Plus-ի արտադրությունը. Daily Mail

Մանրամասներ
ա

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, 40 տոկոսով  նվազեցրել է նոր iPhone 14 Plus-ի արտադրությունը, ինչը պայմանավորված է գնորդների շրջանում պահանջների զգալի անկմամբ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նոր մոդելը ներկայացվել էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Աղբյուրը նկատում է, որ  սեպտեմբերին Bloomberg-ը հայտնել էր, որ տեխնոլոգիական հսկան կրկին պահանջարկի նվազման պատճառով 6 մլն օրինակով կրճատել է iPhone 14-ի արտադրությունը:  Այնուհանդերձ, Apple-ը հրապարակայնորեն չի հայտարարել այս քայլերի մասին, սակայն ոմանք ենթադրում են, որ թույլ պահանջարկը համաշխարհային գնաճի հետևանք է, որն ավելացրել է կյանքի, սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների ծախսերը:

Նշվում է, որ iPhone 14 շարքի մոդելներն այն հաջողությունը չունեն, որը Apple-ը ակնկալում էր:   Պահանջարկի պակասը նկատվել է թողարկումից մեկ շաբաթ անց, երբ iPhone 14 Plus-ի նախնական պատվերները սկսեցին նվազել:

iPhone 14 Plus-ը, որի գինը սկսվում է 899 դոլարից, ավելի էժան այլընտրանք է ընկերության iPhone 14 Pro Max մոդելին, որը սկսվում է 1099 դոլարից: