Գերմանիայի նախագահը չեղարկել է Կիև կատարելիք այցը. Շտայնմայերի այցի չեղարկումը «Կիևի զայրույթն է առաջացրել»

Մանրամասներ
ա

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չեղարկել է նախապես պլանավորած այցը Կիև` ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտնել է Bild գերմանական պարբերականը:

Այցը նախատեսված էր հոկտեմբերի 20-ին, այն համաձայնեցվել էր մի քանի շաբաթ շարունակ: Պարբերականի տեղեկություններով` Շտայնմայերի այցի չեղարկումը «Կիևի զայրույթն է առաջացրել»: