Ադրբեջանի ՊՆ-ն չի բացառում նոր ագրեսիան Հայաստանի դեմ, և արդեն հայտարարել է, որ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը

Մանրամասներ

1

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի բացառում նոր ագրեսիան Հայաստանի դեմ եւ արդեն հայտարարել է, որ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Պատճառը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, Հայաստանի ինքնիշխան տարածքում լրացուցիչ անձնակազմի և 4 հրետանային կայանքի տեղակայումն էր։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ցինիկ հայտարարությունն է, և եթե նույնիսկ հաստատվի այն, ապա Հայաստանն իր տարածքում իրավունք ունի անել այն, ինչ ուզում է, ավելին, պետք է անել ամեն ինչ՝ հնարավոր ներխուժումը կանխելու և իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։

Այսպիսով, Ադրբեջանը հերթական հարձակման պատրվակ է հորինում։