Զելենսկին խնդրել է միջազգային առաքելություն ուղարկել Բելառուսի հետ սահման

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Մեծ յոթնյակի երկրների ղեկավարներին աջակցել Բելառուսի հետ սահմանին միջազգային խաղաղապահ առաքելության ստեղծմանը, հայտնում է Strana.ua-ն։ Հանրապետության սահմանին միջազգային առաքելության տեղակայումը Ուկրաինայի նախագահը բացատրել է «սադրանքները բացառելու» անհրաժեշտությամբ։

Ուկրաինան, Զելենսկու խոսքով, չի ծրագրում ռազմական գործողություններ Բելառուսի դեմ։