Ղազախստանում կոալիցիա են ստեղծել Տոկաևին առաջադրելու համար

Մանրամասներ
ա

Ղազախստանի քաղաքական միավորումները ժողովրդական կոալիցիա են ստեղծել հաջակցություն նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի՝ պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հայտնել է Ղազախստանի «Ամանատ» («Նախնիների պատգամ») կառավարող կուսակցության նախագահ Եռլան Կոշանովը:

«Մենք բոլորս պետք է միավորվենք Տոկաեւի շուրջ եւ աշխատենք միասին: Կան այլ կուսակցություններ, քաղաքական միավորումներ, նրանք նույնպես առաջադրում են Տոկաեւի թեկնածությունը, ուստի մենք միավորվել ենք նրանց հետ եւ պայմանավորվել ժողովրդական կոալիցիա ստեղծել հաջակցություն Տոկաեւի»,-ասել է նա՝ հանդես գալով «Ամանատ»-ի արտահերթ համագումարի ընթացքում: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 6-ին ավելի ուշ նախագահի մասնակցությամբ կանցկացվի մեծ համաժողով: