Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում

Մանրամասներ

1

Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քաղաքական առաջնորդների հանդիպմանը։

Պարբերականը նշում է, որ ի թիվս այլ հանդիպումների, Էրդողանը  հոկտեմբերի 6-ին հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ակնկալվում է, որ Էրդողանը Փաշինյանի հետ կխոսի Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երրորդ երկրների փոխարեն Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին»,-գրում է պարբերականը։

Նշվում է, որ եվրոպացի առաջնորդները քննարկելու են ռուս-ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարն ու փախստականներին առնչվող հարցեր։