Հայաստանը դարձավ հնդկական Pinaka MLRS-ի առաջին օտարերկրյա հաճախորդը

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանը զենք է գնել Հնդկաստանից։ Այս մասին գրում է իրանական Pars Today Տելեգրամ ալիքը։

Ըստ աղբյուրի՝ Երևանը դարձավ հնդկական Pinaka MLRS-ի առաջին օտարերկրյա հաճախորդը, որը մշակվել է դեռևս 1980-ականների սկզբից:

Հիշեցնենք, որ Հայաստանը Հնդկաստանի հետ մոտ 270 մլն ԱՄՆ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։ Հաղորդվում է, որ պայմանագիրը ներառում է Pinaka MLRS, հակատանկային հրթիռներ և Հայաստանի համար զինամթերքի մի շարք՝ որպես համապարփակ գործարքի մաս։

Pinaka հրթիռային համակարգերի աշխատանքային տեսանյութը՝ ստորև․