Իսպանացի պատգամավորն Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության տեսանյութի առնչությամբ դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջոն Ինյարիտուն «Թվիթեր»-ի միկրոբլոգում նշել է. «Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, որոնց հետ համաձայնագիր եք կնքել և որոնց համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն»:

Ինյարիտուն նաև տեղադրել է այդ ռազմական հանցագործության կադրերով տեսանյութը։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նկատի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը: