Ռուսաստանի Հյուսիսային հոսք գազատարը պայթեցվե՞լ է

Մանրամասներ
ա

Հյուսիսային հոսք գազատարի օպերատոր Nord Stream AG-ն հայտարարել է Բալթիկ ծովում գազատարի աննախադեպ վնասման մասին։ Հաղորդվում է ճնշման անկում 105 բարից մինչև 7 բար: «Հյուսիսային հոսք» գազատարի երկու ճյուղերի վնասման պատճառը կարող էր լինել նպատակային դիվերսիան։ Ըստ Լրագրի` տեղեկություններ կան, որ խողովակաշարը հնարավոր է պայթեցվել է։

Գազատարի աշխատանքային հզորության վերականգնման ժամկետները դեռևս հնարավոր չէ գնահատել, հայտնում է օպերատորը։ Իսկ դա նշանակում է, որ գազատարի ժամանակավոր փակման դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Գերմանիա և Կենտրոնական Եվրոպա գազի մատակարարումները հնարավոր կլինի միայն Լեհաստանով կամ ուկրաինական խողովակաշարային ցանցով։