Թուրքական ավիաուղիները` Turkish Airlines-ը, զանգվածաբար չեղարկում է Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից բոլոր չվերթերը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Թուրքական ավիաուղիները` Turkish Airlines-ը, զանգվածաբար չեղարկում է Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից բոլոր չվերթերը:

Ավիաընկերությունն արդեն չեղարկել է Սոչիից, Ռոստովից, Եկատերինբուրգից և Մինսկից նախատեսված անխտիր բոլոր չվերթերը մինչև դեկտեմբերի 31-ը: 

Ուղևորները հայտնում են, որ չեն կարողանում հետ ստանալ չեղարկված չվերթների տոմսերի համար վճարված գումարները:

Turkish Airlines-ն առայժմ ձեռնպահ է մնում նման որոշում կայացնելու պատճառների մասին մեկնաբանություններից: