Կարծես հաստատվում են Չինաստանում հեղաշրջման մասին շրջանառվող տեղեկությունները: Համենայն դեպս, այդ երկրում այս պահին արտառոց իրավիճակ է տիրում. ռազմական հեղաշրջման մասին Թվիթերում ակտիվ շրջանառվող խոսակցությունների, ինչպես նաև Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի վաղաժամ հրաժարականի մասին տարատեսակ գրառումների ֆոնին մայրաքաղաք Պեկին մեծ քանակությամբ զորք է բերվում։
Բացի այդ, Չինաստանում չեղարկվել է ավելի քան վեց հազար ներքին և միջազգային չվերթ, դադարեցվել է նաև գնացքների տոմսերի վաճառքը:
Համառ լուրեր են շրջանառվում նախագահ Սի Ծինփինի ձերբակալման մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր, որ տեղեկություններ են ստացվում Չինաստանում հեղաշրջման և Սին Ծինփինին իշխանությունից հեռացնելու մասին։
0Comments