Հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ՝ տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ․ ՀՀ փոխարտգործնախարարը՝ Զասին

Մանրամասներ
ա

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։