Ելենա Զելենսկայան ժամանել է Նյու Յորք

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան ժամանել է Նյու Յորք, որտեղ անցկացվում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Զելենսկու ելույթը տեղի է ունենալու չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին։

Ավելի վաղ Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձև է ընդունել, որը թույլ է տվել Զելենսկուն ներկայացնել ելույթի տեսագրությունը, թեև Գլխավոր ասամբլեայի կանոնակարգն այս տարի ենթադրում է անձնական ներկայություն։ Որոշման տեքստում նշված է, որ Ուկրաինայի նախագահը չի կարող լքել իր երկիրը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։