Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազությունում

Մանրամասներ
ա

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին աստիճանի խորհրդական  Արսեն Նիկոլայի Սարդարյանը:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական  Վահագն Ժուլվերի Մուրադյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության  հասարակական անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին»:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նշվել է, որ Մինչեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երեւան քաղաքի դատախազի նշանակումը՝ Երեւան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվում է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանի վրա: