Վերսալի պալատի և Լուվրի լույսերն այսուհետ երեկոյան ավելի շուտ կանջատվեն. Պատճառը էլեկտրաէներգիայի խնայողությունն է

Մանրամասներ
ա

Ձմռանն ընդառաջ էլեկտրաէներգիան խնայելու՝ Ֆրանսիայի կառավարության միջոցառումների շրջանակում Վերսալի պալատի և Լուվրի լույսերն այսուհետ երեկոյան ավելի շուտ կանջատվեն՝ հայտարարել է երկրի մշակույթի նախարարը։

Ռիմա Աբդուլ-Մալակի խոսքով՝ դա խորհրդանշական քայլ է և օրինակ կծառայի բնակչության համար։ Նա հավելել է, որ էլեկտրաէներգիան խնայելու ուղղությամբ աշխատանքներ են տարվելու Ֆրանսիայի մշակութային բոլոր կենտրոններում, ներդրվելու են ջեռուցման ժամանակակից համակարգեր։

Ավելի վաղ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էներգախնայողության ծրագիր էր ներկայացրել, որ համաձայն՝ սեպտեմբերի 23-ից թանգարանների շենքերն ավելի քիչ կլուսավորվեն: