Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը. ուղիղ

Օրակարգում նաև ՍԴ անդամների ընտրության հարցն է

Ազգային ժողովն այսօր շարունակում է իր ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյայի աշխատանքը: Նիստերի օրակարգում ընդգրված է 45 հարց:

Մասնավորապես, օրակարգում ընդգրկված է ՍԴ երկու անդամների ընտրության հարցը: Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը: Այս հարցերի քննարկումը տեղի կունենա այսօր, առաջին հիմնական նիստում:

Օրակարգում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը (թեկնածուն Տիգրան Հակոբյանն է), որը կսկսվի ՍԴ անդամների ընտրության հարցի քննարկումից հետո: