Վրաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Մանրամասներ
ա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, և հակամարտությունն արագ կլուծվի։

«Մենք մեծ մտահոգությամբ հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում հարևան երկրներում: Հայաստանը և Ադրբեջանը երկուսն էլ մեր բարեկամ երկրներն են և այն, ինչ տեղի է ունենում այդ երկրներում, իհարկե, մեզ համար ընդունելի չէ», – չորեքշաբթի օրը Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ղարիբաշվիլին։

Նա ևս մեկ անգամ հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում միջնորդ հանդիսանալ կողմերի միջև բանակցություններում։