Ադրբեջանական կողմը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար․ ԱՀ ՊՆ

Մանրամասներ
ա

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին,  տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության  ուղղությամբ  սադրանքներ ձեռնարկելու համար։

Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։