Ֆրանսիան կկանգնի Հունաստանի և Կիպրոսի կողքին. Թուրքիան ամեն պահի կարող է հարված հասցնել

Մանրամասներ

Ֆրանսիան կկանգնի Հունաստանի և Կիպրոսի կողքին, եթե նրանց ինքնիշխանությունը վտանգի ենթարկվի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան` Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո։

Հույն նախարարը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որը նախազգուշացրել է Հունաստանին կոշտ պատասխանի մասին, եթե «հունական սադրանքները» շարունակվեն։ Էրդողանը նաև նշել էր, որ եթե Հունաստանը չբարելավվի հարաբերություններն Անկարայի հետ, Թուրքիան ամեն պահի կարող է հարված հասցնել։

«Այդ հայտարարությունները դատապարտելի են: Բայց մենք կանգ չենք առնում: Մենք չենք վախենում: Մեր պատմության ընթացքում մենք բախվել ենք շատ ավելի լուրջ սպառնալիքների: Մենք մերժում ենք նեոօսմանյան հարձակումները: Բայց ես խորհուրդ կտամ բոլորին, ովքեր ծրագրում են հարձակումներ Հունաստանի վրա, մտածել։ Մենք վստահ ենք դաշնակիցների և մեր գործընկերների վրա»,- ասել է Դենդիասը։

Քեթրին Կոլոննան աջակցել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարին․ «Ֆրանսիան ասել է դա, և ես կրկնում եմ, որ լինելու է Հունաստանի և Կիպրոսի կողքին՝ նրանց ինքնիշխանությանն սպառնացող վտանգի դեպքում»։