Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

Մանրամասներ

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ և մաղթել «խաղաղ երկինք, հանդուրժողականություն, արիություն, ուժ և հաջողություն արժանապատիվ կյանքի վերականգնման գործում»։

Լուկաշենկոյի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորանքում ասվում է նաև. «Համոզված եմ, որ այսօրվա հակասությունները չեն կարող քանդել երկու երկրների ժողովուրդների միջև անկեղծ բարիդրացիական հարաբերությունների դարավոր հիմքը»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժումն իրականացվել է նաև Բելառուսի տարածքից։