Ուկրաինայի ԱԳ նախարարը Գերմանիային համեմատել է թմրամոլի հետ

Մանրամասներ

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան արձագանքել է Գերմանիայում “Հյուսիսային հոսք-2”-ի գործարկման կոչերին։

«Սա նման է թմրամոլության, երբ մարդը ասում է, «միայն վերջին անգամչ, գիտակցելով յուրաքանչյուր “վերջին անգամի” ավերիչ հետևանքների մասին։ Ռուսական գազի կախվածությունը սպանում է»,- գրել է Կուլեբան իր թվիթերյան միկրոբլոգում։