Մեդվեդևը դիմել է եվրոպացիներին. Ձմռանը Ռուսաստանի ընկերակցությամբ շատ ավելի տաք է, քան անջատած գազօջախով

Մանրամասներ
ա

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը եվրոպացիներին կոչ է արել քննադատաբար վերաբերվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում իրենց կառավարությունների դիրքորոշմանը։

«Գործե՛ք, եվրոպացի հարևաններ, մի՛ լռեք, պատասխանատվության կանչեք ձեր ապուշներին, և մենք ձեզ կլսենք։ Օգուտն ակնհայտ է՝ ձմռանը Ռուսաստանի ընկերակցությամբ շատ ավելի տաք և հարմարավետ է, քան հպարտ միայնության մեջ՝ անջատած գազօջախով և սառը մարտկոցով»,- գրել է նա Telegram ալիքում։

Մեդվեդևի խոսքով՝ եվրոպական երկրների կառավարությունները «մրցում են, թե ով ավելի զայրացած կխոսի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները խզելու իրենց ցանկության մասին»։Միաժամանակ, ըստ քաղաքական գործչի, «հասարակ քաղաքացիները, դատելով սոցհարցումների արդյունքներից, չեն կորցրել իրենց ողջախոհությունը» և չեն ցանկանում լիովին խզել հարաբերությունները։