ՔԿ-ն հորդորում է Սուրմալուից գնած հրավառության նյութերը ներկայացնել ոստիկանության բաժիններ

Մանրամասներ
ա

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

ՔԿ-ն միաժամանակ հավելում են, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ: