15:30-ի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են. նույնականացվել են 14-ը, անհետ կորած են 4-ը

Մանրամասներ
ա

15:30-ի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 14-ը։ Անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնեցին, առ այն, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։