Տուժածների ողջ մնալու հավանականությունը գրեթե զրո է. ՓԾ գնդապետ

Մանրամասներ
ա

«Սուրմալու» առևտրի կենտրոնում ողջ մնացածներին գտնելու հավանականությունն աստիճանաբար նվազում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարի, այնքան տուժածների ողջ մնալու հավանականությունը նվազում է, գրեթե զրո է»,– ասաց նա։

Գնդապետը նշեց, ոչ շինության փլուզման վտանգ կա, երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան, որոնք պետք է հեռացնեն, որ կարողանան աշխատել։

«Բացի դրանից, երբ տրակտորն աշխատում է, փորում, հնարավոր է` նաև դիակները վնասվեն, փորձում ենք խուսափել նման դեպքերից։ Այն վայրերում, որտեղ գործիքով դժվար է աշխատել, ստիպված ենք լինում հիմնականում ձեռքով աշխատել»,– ասաց նա: