Ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր․ Արցախի ԱԽ գրասենյակը պարզաբանել է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակն արձագանքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությանը, ըստ որի՝ կառույցի քարտուղար Վիտալի Բալասանյանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի պաշտոնյաների հետ այցելել է Բերձոր:

Գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ Վիտալի Բալասանյանի Բերձոր այցելությունը պայմանավորված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:

Գրասենյակից նաև հաստատել են, որ այցը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ: