Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը առաջին ուկրաինացի պաշտոնյան է, ով մեկնաբանել է Նովոֆյոդորովկայում ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունները, գրում է BBC-ն։
«Այսօր բնիկ ժողովուրդների միջազգային օրն է: Ուկրաինայում այդպիսին են համարվում Ղրիմի թաթարները, կարաիմները, կրիմչակները», – գրել է Վերեշչուկը: «Իսկ Նովոֆյոդորովկայի այսօրվա պայթյունները ևս մեկ հիշեցում են, թե ում է պատկանում Ղրիմը: Որովհետև սա Ուկրաինան է»:
Ուկրաինայի զինված ուժերը դեռևս չեն մեկնաբանել Նովոֆյոդորովկայի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այնտեղ զինամթերք է պայթել, սակայն չի նշել միջադեպի պատճառները։
0Comments