Պուտինը չի մասնակցի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Մանրամասներ

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Այս մասին օգոստոսի 8-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ ճշտված պաշտոնական տեղեկատվության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Պատվիրակության կազմում կլինեն նաև փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Լավրովը, օգոստոսի 5-ին պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին, ասել է, որ Ռուսաստանը չի կարող ներկայացված չլինել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Նա ընդգծել է, որ արևմտյան երկրներին «թույլ չի տրվում որոշել դա»։