Ի՞նչ է պայմանավորվել Պուտինն Էրդողանի հետ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպել են Սոչիում և զրուցել չորս ժամ։ Ըստ ռուսական աղբյուրների՝ նրանք պայմանավորվել են հետեւյալ հարցերի շուրջ․

Ռուսաստանն ու Թուրքիան անցնում են ռուսական գազի մատակարարումների մասնակի վճարմանը ռուբլով, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Այժմ Ռուսաստանը տարեկան շուրջ 26 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում Թուրքիային։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել են Ստամբուլի «հացահատիկի գործարքի» ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի անարգել արտահանումը։

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները՝ բավարարելու երկու կողմերի ակնկալիքները էներգետիկ հարցերում։ Սա ներառում է Ակկույու ԱԷԿ-ի կառուցումը և այս նախագծի մեկնարկը մինչև 2023 թվականը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում։

Առայժմ հայտնվում են միայն բանակցությունների տնտեսական արդյհունքների մասին։