Արայիկի «դուխով» սուրճը

Մանրամասներ

1

Արայիկի «դուխով» սուրճը…

2018 թվի այս նույն օրն էր, սուրճը Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում խանգարում էր վայելել «Դուխով» երգը, որն անընդհատ կրկնում էին: 15 րոպե դիմանալուց հետո նկատողություն արեցի, որ պետք է բոլորի կարծիքը հաշվի առնել և խնդրեցի վերջապես անջատել էդ «Հայեր ջան, դուխովը»:

Պատասխանեցին, որ Արայիկ Հարությանյանն է ասել, որ միացնեն ու կրկնության վրա դնեն…

Արայիկը հյուր ուներ, սուրճ էին խմում… Փափուկ բազմոցներին, գեղեցիկ հյուրանոցում: Հետո արդեն Արայիկը սկսելու էր սուրճն անտառում բեմադրել, և մինչև այսօր «դուխով» կորցնել հայրենիքի սուրբ հողը:

Հերթը հասավ Աղավնոյին, մնացին հաշված օրեր:

Բայց դուք մի շեղվեք, Կասկադում էլ սուրճ կա:

Նաիրա Կարապետյան