Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է. ՔՊ պատգամավոր

Մանրամասներ

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների, ուղղությունը եղել է Լաչինը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։

Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ, իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ» ։