Պետբյուջե է փոխանցվել Covid-ի հաղթահարման ծրագրի վերջին հատկացումը` 6 մլն եվրո արժողությամբ

Մանրամասներ
ա

Եվրոպական միության հետ երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փոխվարչապետ Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը։

«Covid-ի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետբյուջե է փոխանցվել ծրագրի վերջին հատկացումը` 6 մլն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետբյուջե է փոխանցվել 30 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրով սահմանված բոլոր նախապայմանների 100% կատարողականով»,–գրել է Ադամյանը։