Անբովանդակ ու անտաղանդ ընդդիմություն է. Նրանք տարրական դասարանների մաթեմատիկա էլ չգիտեն. Արսեն Թորոսյան

Մանրամասներ
ա

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդարանական ընդդիմությունը, որը վերջին ամիսներին ըստ էության սեփական կամքով դարձել էր արտախորհրդարանական` անտեսելով այն կարևոր քվեն, որ ստացել էր ՀՀ քաղաքացիներից մաս կազմելու օրենսդիր իշխանության և իրենց ներկայացնելու այնտեղ, հերթական փողոցային ֆիասկոյից հետո որոշել է «վերադառնալ» Ազգային ժողով: Բայց ինչպես արդեն բազմիցս լսել ենք, վերադառնում է «սեփական օրակարգով»: Անհասկանալի մի ձևակերպում, որը նորից տեղ է թողնում, որպեսզի նրանք կրկին կարողանան ժամանակավոր կամ անժամկետ «լքել» ազգային ժողովը, երբ պարզ դառնա այդ օրակարգի սին լինելը:

Եվ այսօր, ընդդիմությանը հարող մամուլով իբր արտահոսք է տեղի ունենում և նրանք մեզ բոլորիս ավետում կամ գուժում են, թե որն է իրենց «սեփական օրակարգը»։ Պարզվում է, որ տեղի է ունենալու քաղաքական ժամավաճառութան հերթական սեանսը՝ «վարչապետի իմպիչմենթ» անվանմամբ:

Այն, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն փայլում իրենց քաղաքական մտքով, կարծես թե այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, բայց որ նրանք նաև տարրական դասարանների մաթեմատիկա էլ չգիտեն, դա կարծես թե նորություն է: Թե ինչպես են նրանք 107 պատգամավորից 35-ով հասնելու իմպիչմենթի հավանաբար հայտնի է միայն մաթեմատիկայի ընդդիմադիր գուրուներին և հասանելի չէ մեր նման սովորական մահկանացուներին: Իսկ այն թեզը, որը հին ձայնապնակի (старая пластинка) նման արդեն 2 տարի է կրկնվում է, թե ըննդիմությունը իշխանական պատգամավորների է իր կողմը քաշելու, նույնիսկ ծիծաղելի էլ չէ, լացելու աստիճանի տխուր է` նման անբովանդակ ու անտաղանդ ընդդիմություն ունենալու տեսանկյունից:

Ինչևէ, այս հերթական քաղաքական շոուն, եթե այն իհարկե տեղի ունենա, ավելի շատ միտված է լինելու կրկին ապակայունացնելու ներքաղաքական կյանքը` տպավորություն ստեղծելով մեր քաղաքացիների և նաև արտաքին աշխարհի մոտ, որ իշխանությունը կայուն և մոնոլիտ չէ, ինչն իհարկե արդեն բազմաթիվ անգամներ հերքվել է: Հետևաբար, ընդդիմությանը անհրաժեշտ է հենց այդ ներքաղաքական ապակայունացման իմիտացիան` նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին մեր երկրի դիմակայության իջեցմամբ, ինչին բազմիցս ականատես ենք եղել, և նրանց չի հետաքրքում ինքնին գործընթացը մինչև վերջ տանելը:

Քաղաքական թեժ աշուն, թեժ գարունից ու ամռանից հետո իհարկե կլինի, բայց դա չի վերաբերի վերոշարադրյալին:
Աշունը կլինի ավելի թեժ միմիայն արձակուրդային սեզոնից հետո պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև տնտեսության ավելի լայն թափով աշխատելու արդյունքում:

Հաճելի հանգիստ բոլորին»: