Իտալիայի վարչապետը երկրորդ անգամ է հրաժարական տվել․ նախագահն այն ընդունել է

Մանրամասներ
ա

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կրկին կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել։ Վարչապետի հրաժարականի երկրորդ դիմումը երկրի նախագահն ընդունել է Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Իտալիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

«Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան այսօր առավոտյան Քվիրինալյան պալատում ընդունել է Նախարարների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մարիո Դրագիին, ով երեկ Սենատում կայացած քննարկման և քվեարկության մասին հաղորդագրությունից հետո կրկին հայտարարել է իր և իր գլխավորած կառավարության հրաժարականի մասին։ Հանրապետության նախագահն ի գիտություն է ընդունել դա: Կառավարությունը շարունակում է գործել ընթացիկ խնդիրներին լուծում տալու համար»,-  հայտնել են Քվիրինալյան պալատից: