Ջակարտան 2035 թ-ին աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը կլինի

Oxford Economics գիտահետազոտական ինստիտուտը հրապարակել է իր կանխատեսումները

1

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան 2035 թ-ին կլինի  աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը։ Այս մասին են վկայում Oxford Economics գիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումները:

Հետաքննության տվյալներով 16 տարուց Ջակարտայի բնակչությունը կհասնի 38 միլիոնի։ Երկրորդ տեղում բնակչության խտությամբ կլինի Տոկիոն՝ 37,8 մլն կանխատեսվող բնակչությամբ։ Նրան կհետևի չինական Չունցին քաղաքը, որտեղ, ըստ կանխատեսումների, կապրի 32,2 մլն մարդ:

Թոփ 10-ում կլինեն նաեւ Մումբայը, Դաքքան, Շանհայը, Մեխիկոն, Կարաչին, Կինշասան և Լագոսը: