Ամերիկյան խոշոր Align Technology ընկերությունը Երևանում գրասենյակ է բացել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Օրթոդոնտիայում օգտագործվող թվային 3D սկաներների և թափանցիկ Invisalign հարթեցնող սարքերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան խոշոր Align Technology ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ընկերությունը զարգացնում է բժշկական տեխնոլոգիաները՝ ինովացիոն լուծումներ օգտագործելով: Align Technology-ի ամբողջ ակտիվը կազմում է 19,5 մլրդ դոլար, ունի մոտ 22 500 աշխատակից աշխարհի տարբեր երկրներում:

Ընկերությունն իր աշխատակիցների մի մասին Մոսկվայից տեղափոխել է Երևան, սակայն ընկերության նոր գրասենյակում կա 32 թափուր աշխատատեղ։