Ում հետ է խնամիանում Սամվել Ալեքսանյանը, և ով է հարսանիքի քավորը․ Վիդեո, Ֆոտո

Մանրամասներ

Այսօր գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանիքն է։ Նա ամուսնանում է Արմեն Աղաբաբյանի հետ։

Արմենը Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ՝ նրա ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։ Պսակադրությունը կատարվել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։

Հարսանիքի քավորը ռուսաստանաբնակ հայ հայտնի գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանն է։ Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, իր ինստագրամյան էջում հարսանյաց արարողությունից պարբերաբար հրապարակումներ է անում։ Լուսին Ալեքսանյանն իր ինստագրամյան սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ մոր և Էթերի Կարապետյանի հետ՝ գրելով․ «Իմ Լավագույն Էթերին»։

Հարսանյաց արարողության նկարները՝ իրենց ողջ շքեղությամբ, կարելի է ասել՝ դարձել են օրվա թոփ կադրերը։ Հարսանյաց արարողությանը ներկա Լուսինի ընկերների ինստագրամյան նկարներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ արարողությունն անցնում է ընտանեկան, բարեկամական և ընկերական ջերմ մթնոլորտում։

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1