Հպարտ եմ այն հաղթանակով, որին միասին հասանք. Մխիթարյանի հրաժեշտի խոսքը «Ռոմա»-ին

Մանրամասներ
ա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Ռոմա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը իր սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ «Ռոմա»-ին որակել է «իսկապես բացառիկ» ակումբ:

««Ռոմա»-ի մարզաշապիկը կրելու առաջին իսկ պահից ձգտել եմ հաղթանակների այս ակումբի և ֆանտաստիկ երկրպագուների համար: Հպարտ եմ այն հաղթանակով, որով միասին հասանք Տիրանայում (Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում տոնած հաղթանակը-հեղ.): Այն այստեղ անցկացրած երեք տարիների լավագույն ավարտը եղավ»,- գրել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանն առանձնակի շնորհակալություն է հայտնել մարզչական կազմին, ակումբի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ իր «հավերժական քաղաք Հռոմն» իր սրտում միշտ իր տեղը կունենա: