Պուտինը պետք է ընդունի Ուկրաինայում իր անհաջողությունը. Դա միակ ճանապարհն է. Գերմանիայի կանցլեր 

Մանրամասներ
ա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բավարիայում G7-ի գագաթնաժողովի ավարտին ասել է, որ Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի վրա պատժամիջոցների և այլ սահմանափակումների տեսքով միայն կավելանա, և Պուտինի համար այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Ուկրաինայում իր պլանների ձախողումն ընդունելն է։

Շոլցն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր զարգացման ուղին՝ առանց իր հարեւանների հարձակումների սպառնալիքի։

Կանցլերն ասել է, որ երեկ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա հրթիռային հարձակումը հերթական ապացույցն է Ուկրաինայի բնակչության նկատմամբ Պուտինի դաժանության մասին:

Գագաթնաժողովի ընթացքում G7 երկրները պայմանավորվել են Ռուսաստանի համար մի շարք հետագա ցավոտ քայլերի շուրջ, այդ թվում՝ ռուսական ոսկու գնման էմբարգոն։