Ռուս գիտնականներ, տեղափոխվեք Մեծ Բրիտանիա․ Ջոնսոն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Պուտինի քաղաքականությունից և երկրում տիրող իրավիճակից դժգոհ ռուս գիտնականներին հրավիրել է տեղափոխվել Մեծ Բրիտանիա, գրում է բրիտանական Guardian-ը։

Այս առաջարկը ռուս գիտնականներին, ասել է Ջոնսոնը, ուկրաինական բուհերի հետ գործընկերության համակարգի ընդլայնումն է, որը թույլ է տալիս ուկրաինացի գիտնականներին շարունակել իրենց հետազոտությունները Բրիտանիայում:

«Ռուս գիտնականներ և հետազոտողներ, ովքեր տագնապով են նայում պուտինյան բռնությունը և ովքեր Ռուսաստանում այլևս ապահով չեն զգում. կարող եք համարձակ դիմել Միացյալ Թագավորություն տեղափոխվելու և աշխատելու մի երկրում, որը գնահատում է ազատությունը և գիտելիքի ձգտումը»,- ասել է Ջոնսոնը։

Ռիսկային հետազոտողներ ծրագրի շրջանակներում, որի բյուջեն այժմ ավելացել է գրեթե 10 միլիոն ֆունտով, մոտ 130 ուկրաինացի գիտնականներ կմեկնեն Մեծ Բրիտանիա, հայտնում է Guardian-ը։

Բրիտանական իշխանություններն այժմ նմանատիպ աջակցություն են առաջարկում ռուս գիտնականներին։