Բրիտանացիներին «պատրաստում» են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի․ Զախարովա

Մանրամասներ
ա

Բրիտանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները փորձում են վախեցնել երկրի բնակչությանը Ռուսաստանի հետ մոտալուտ միջուկային պատերազմով, որպեսզի նրանց շեղեն ներքաղաքական խնդիրներից, մասնավորապես՝ բրիտանական միապետության փլուզումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա հարմար թեմա է, որը կոչված է շեղելու ուշադրությունը բրիտանական միապետության ներքաղաքական փլուզումից՝ անվերջանալի դավադրությունների, ճգնաժամերի և պարզապես կոռուպցիոն սկանդալների լույսի ներքո»,- նշել է Զախարովան։