Ռուսաստանին զիջումների մասին խոսք լինել չի կարող․ Լիտվայի նախագահ

Մանրամասներ
ա

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ խոսելով Կալինինգրադի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել է, որ Ռուսաստանին զիջումների մասին խոսք լինել չի կարող, գրում է Delfi-ն։

«Կառավարությունը պետք է անհապաղ խորհրդակցություններ սկսի Եվրահանձնաժողովի հետ, որպեսզի կիրառվող պատժամիջոցները չվնասեն ո՛չ Լիտվայի շահերին, ո՛չ միջազգային համաձայնագրերին։ Միայն համատեղ ջանքերով մենք կապահովենք, որ ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցները ցավոտ լինեն»,-ասել է նա։

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ քննարկել է տարանցման հարցը եւ նշել, որ Լիտվան զիջումների չի գնա։