Թուրքիայում կարող է մահապատիժ նշանակվել անտառների հրկիզման համար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է անտառներ հրկիզելու համար նախատեսված պատժի հարցը քննարկելու անհրաժեշտության մասին, հայտնում է Gaming Deputy լրատվականը եւ հավելում, որ հնարավոր է մահապատիժը վերադարձվի դատական համակարգ:

Հիշեցնենք, որ այս շաբաթ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել առափնյա Մարմարիս քաղաքում, ինչը բարձր ջերմաստիճանի եւ քամու պատճառով տարածվել էր: Այս հարցում թուրքական իշխանությունները նույնիսկ դիվերսիոն գործողության կասկած ունեին, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ոստիկանությունը ինխնախոստովանական ցուցմունքի հիման վրա մի քաղաքացու է ձերբակալել:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ քաղաքացին բարկության պահին այրել է անտառը, իսկ Էրդողանը նշել է, որ այս հարցում մահապատժի կիրառման մասին պետք է մանրամասն մտածել:

Թուրքիայում մահապատիժը վերացել է 2004 թվականին՝ ԵՄ անդամակցության պահանջներին համապատասխանելու նպատակով, ինչը Էրդողանը սխալ է համարում եւ բազմիցս խոսել է այն Թուրքիայի դատական համակարգ վերադարձնելու մասին: