Անհայտ անձը 19 միլիոն դոլար է վճարել միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ռեստորանում ճաշելու հնարավորության համար

Մանրամասներ

1

Ամերիկացի միլիարդատեր ներդրող Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու հնարավորությունը eBay-ում վաճառվել է ռեկորդային 19 միլիոն դոլարով:Գնորդը, որի ինքնությունը հայտնի չէ, Berkshire Hathaway Inc.-ի ղեկավարի հետ առաջիկա ամիսներին կհանդիպի նրա սիրելի ռեստորաններից մեկում՝ Նյու Յորքի Smith & Wollensky Steakhouse-ում:

91-ամյա Բաֆեթն իր հետ ընթրելու հնարավորությունն աճուրդի է հանել վերջին անգամ։ 2000 թվականից նման աճուրդների անցկացման ընթացքում նրան հաջողվել է հավաքել ավելի քան 53 միլիոն դոլար, նշում է The Wall Street Journal-ը։

Ամբողջ հասույթը տրամադրվում է Glide Foundation-ին, որը բժշկական օգնություն և անվճար սնունդ է տրամադրում կարիքավորներին: