Դոլարի փոխարժեքն ազդել է կարագի գների վրա

Մանրամասներ
ա

2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Նոր Զելանդական» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 5-7 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ։ 

2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 16-18 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 7 տոկոսով՝ 4382 դրամից դառնալով 4692 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։

«Նոր Զելանդական» տեսակի կարագ
Ցուցանիշ 2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ցուցանիշների համեմատություն 2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/ 12-15% 16-18%
Դոլարի փոխարժեք 5-7% -(4-6)%
Մանրածախ իրացման գին 4312 → 4692 կամ 9% 4382 → 4692 կամ 7%

Աղյուսակ 1

2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Անքոր» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 6-7 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-11 տոկոսով, արդյունքում ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 0.37 տոկոսով՝ 4673 դրամից դառնալով 4690 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 24-26 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 2.7 տոկոսով՝ 4820 դրամից դառնալով 4690 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։

Աղյուսակ 2

«Անքոր» տեսակի կարագ
Ցուցանիշ 2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն 2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/ 6-7% 24-26%
Դոլարի փոխարժեք -(10-11)% -(10-13)%
Մանրածախ իրացման գին 4673 → 4690 կամ 0.37% 4820 → 4690 կամ -2.7%

Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակի կարագների մանրածախ գների դինամիկան 2022 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է կարագի մանրածախ իրացման գների իջեցումներ։

Գծապատկեր 1

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով