Ինչպես է Ջհանգիրյանը համոզում Վարդազարյանին հրաժարական տալ. Աղմկահարույց ձայնագրություն

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի գալը քաղաքական է։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը՝ Ջհանգիրյանի հետ զրույցի աղմկահարույց ձայնագրությունը հրապարակելուց հետո։

«Լիպարիտ Մելիքջանյան, Գրիգոր Բեքմեզյան, Դավիթ Խաչատուրյան, ձեզ տեսնեմ, վարույթ հարուցեք, ակնհայտ քաղաքականացված անձ ունեք ԲԴԽ-ում»,- հայտարարեց նա։

Ըստ Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի՝ ԲԴԽ-ն դեռեւս ունի հնարավորություն՝ վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը։

Արամ Օրբելյանն ընդգծեց՝ երբեւէ չի նկատել, որ կողմերից մեկի բացակայության պայմաններում նիստը շարունակվի՝ առանց կողմի, եթե վերջինս միջնորդել է հետաձգել նիստը. «Մի քանի դատական նիստի նշանակման պարագայում ներկայանում են ավելի վաղ նշանակված դատական նիստին, փաստաբանը վստահեցրեց, որ ձգձգելու ցանկություն չկար»։

Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ անդամի լիազորությունների կասեցում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործըթնացը պետք է ունենա միայն մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը, երբ ունենում են այլ նպատակներ, ապա դրանք դառնում են ինքնին ապօրինի։

Օրբելյանը հայտնեց, որ ներկայացվել է երկու դիմում՝ դատական դեպարտամենտին՝ պարզելու, թե երբ են գործի նյութերը տրվել ԲԴԽ անդամներին, արդյո՞ք պահպանվել է սահմանված կարգը, համաձայն որի՝ գործի ամբողջ նյութերը ԲԴԽ անդամներին պետք է տրվեր նիստից 10 օր շուտ, ինչը օբյեկտիվորեն չէր կարող լինել այս պարագայում, քանի որ փաստաբանի դիմումները մուտք են եղել հունիսի 14-ին, ինչպես նաեւ՝ պահանջել են արձանագրությունը կամ այն որոշումը, որով անդրադարձել են հավելյալ ժամկետ տրամադրելու միջնորդությանը։