Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ են ստեղծում

Մանրամասներ
ա

Ղազախստանի և Իրանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իբրահիմ Ռաիսին պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ստեղծել համատեղ առևտրային պալատ, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Տոկաևը, ով կիրակի պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, Ռաիսիի հետ բանակցություններ է վարել երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են ղազախա-իրանական հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային-հումանիտար կապերի ընդլայնմանը: