Սանկտ Պետերբուրգից հետո Ղազախստանի նախագահը մեկնել է Իրան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իրանի և Ղազախստանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թեհրանի Սաադ-Աբադի մշակութային և պատմական համալիրում ստորագրել են առաջիկա  20 տարվա համագործակցության մասին 9 փաստաթուղթ։

Երկու երկրների նախարարները փաստաթղթեր են ստորագրել այնպիսի ոլորտներում համագործակցության մասին, ինչպիսիք են տարանցման զարգացումը, գիտամշակութային հարցերը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և առևտրատնտեսական փոխանակումները:

Տոկաևն ու Ռաիսին արարողության սկզբում ստորագրել են նաև Իրանի և Ղազախստանի միջև համատեղ հայտարարություն։

Մինչ այդ՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի առավոտյան Սաադ-Աբադ մշակութային և պատմական համալիրում հանդիպել է Ղազախստանի իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Այս արարողությանը հնչել են Իրանի և Ղազախստանի օրհներգերը, ապա Ռաիսին և Տոկաևը շրջել են պատվո պահակախմբի ուղեկցությամբ:

Նշենք, որ Տոկաևը Սանկտ Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելուց հետո Իրանի նախագահի հրավերով այսօր մեկնել է Թեհրան։