Տանգոյի համար երկուսն են պետք, բայց Արևմուտքն առայժմ բրեյքդանս է պարում. Լավրով

Մանրամասներ

1

Ռուսաստանը պատրաստ է արևմտյան երկրների հետ երկխոսության, սակայն նրանց կողմից համապատասխան մտադրություն չի տեսնում։

Այդ մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք առաջվա պես բաց ենք երկխոսության համար, բայց տանգո պարելու համար երկուսն են պետք, բայց առայժմ մեր արևմտյան գործընկերները զբաղված են բրեյքդանսով՝ միայնակ»,- ասել է նա։